National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.09.2013
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Սեպտեմբերի 6-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Նախագծի կարգավորման նպատակը ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների դիմաց ստացվող եկամուտները շահութահարկից ազատելն է:

Հանձնաժողովը քննարկեց «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի կարգավորման նպատակը դրամարկղային գրքերն էլեկտրոնային եղանակով վարելու հնարավորության ստեղծումն է:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ` բարեգործական), կրոնական եւ նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում բացառապես անվճար հիմունքներով իրականացվող ատամնաբուժական գործունեությունը արտոնագրային վճարի օբյեկտ չի համարվում:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման եւ հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որի կարգավորման առարկան օրենքում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 5-րդ խմբագրությանը համապատասխանեցնելու հետ կապված հարաբերություններն են:

Նույն ոլորտին վերաբերող մեկ այլ՝ «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծում առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ, որով օրենքում սահմանված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը կհամապատասխանեցվեն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 5-րդ խմբագրությանը: Ծածկագրերի փոփոխության արդյունքում չձայնագրված օպտիկական կրիչները, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայացված նախագծով, պարտադիր դրոշմավորման ենթակա չեն:

«Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց Կարեն Բեգլարյանը, նպատակ ունի կարգավորելու այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռեւս գրանցում չստացած տրանսպորտային միջոցների` ՀՀ մաքսային սահմանով տեղափոխման դեպքերում ճանապարհային վճարի հաշվարկման եւ գանձման հետ կապված ընթացակարգերի հստակեցմանն առնչվող հարաբերությունները:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը:

Օրինագծի նպատակն է հստակ սահմանել փոստային կապի ծառայությունների ցանկը, ինչպես նաեւ փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքները:

Հանձնաժողովը քննարկված բոլոր օրինագծերի վերաբերյալ ներկայացրեց դրական եզրակացություն նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը եւ դրական եզրակացություն տվեց նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գետնախնձորի աճեցման եւ վերամշակման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը նպատակաուղղված պետական աջակցություն ցուցաբերելու եւ գետնախնձորի սերմացու ներկրողներին մաքսային արտոնություններ տալու հանգամանքով:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի վերաբերյալ:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգեց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի, ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահան Բաբայանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի, ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրինագծի քննարկումները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am